Home / Video / Վկան պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ դատախազը հեգնում է

Վկան պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել ոստիկանները․ դատախազը հեգնում է

2008 թվականի նոյեմբերին 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Հայրապետյանը դատարանում հայտարարել է, որ իր ցուցմունքում գրել է մեկ այլ մարդու անուն, քանի որ բազմիցս ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմին։ Նա նշել է, որ նախաքննության ընթացքում և դատարանում տրված իր ցուցմունքները հակասում են իրար, քանի որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են՝ ստիպելով գրել, թե Անդրանիկ Գասպարյանն իր հետ է եղել Քրիստինե Մանուկյանի սպանության ժամանակ։