Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրման դեմ բողոքող մոտ 200 քաղաքացիներ այսօր հավաքվել են Ազգային Ժողովի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել նշված օրինագիծը: Հավաքվածներն ԱԺ-ի մոտ պահել են «Ոչ պարտադիրին», «Պարտադիրը հանել օրենքից», «Չպետք է նվազի աշխատավարձը», «Մի դրդեք հարկատուներին արտագաղթի», «Ստոպ» գրությամբ պաստառները: Նշենք, որ հավաքվածների շրջանում մեծ թիվ էին կազմում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:
Ավելի ուշ, երբ ներկաներն իմացել են, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը քվորում չեն ապահովել՝ տապալելով արտահերթ նիստը, ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել երթով շարժվել ՀՀ կառավարության շենք, ապա ՀՀԿ-ի գրասնեյակ: