Home / Армения / Հայաստանը առաջ է Ռուսաստանից, հետ` Վրաստանից ու Ադրբեջանից

Հայաստանը առաջ է Ռուսաստանից, հետ` Վրաստանից ու Ադրբեջանից

Forbes պարբերականը հրապարակել բիզնեսի համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշային աղյուսակը:

Համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհի տարբեր երկրներ պատրաստ են ներդրումային նոր հոսքերի:

Վարկանիշային աղյուսակը ներառում է 129 երկիր և կազմվել է մի քանի չափորոշիչների հիման վրա, այդ թվում` ՀՆԱ-ի աճը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, բնակչության թիվը, ՀՆԱ-ից ստացված դաշնային բյուջեի բալանսը:

Համաձայն Forbes-ի վարկանիշի` բիզնես սկսելու համար աշխարհի ամենաբարենպաստ երկիրը Դանիան է: Երկրորդ տեղում Հոնկոնգն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նոր Զելանդիան: Կանադային բաժին է ընկել չորրորդ տեղը, իսկ Սինգապուրին` հինգերորդ:

Այս ցուցակում Հայաստանը 96 է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Ուկրաինան:
79-րդ տեղում Ադրբեջանն է, 61-րդ տեղում` Վրաստանը, իսկ Թուրքիան 46-րդ հորիզոնականն է զբաղեցրել: