Home / Армения / Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանից

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանից

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել hայաստանցի իր գործընկերներից երկու երկրների երիտասարդականների միջև հանդիպման ավարտին տեղի ունեցած ընդհարման համար:

Հիշեցնենք, որ Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ է տարել 2:0 հաշվով: Վեճը սկսվել է մրցավարի ավարտական սուլիչից հետո, երբ հայ ֆուտբոլիստները մոտենում էին երկրպագուների տրիբունային: Այդ փաստը վրացի ֆուտբոլիստների դժկամությունն է առաջացրել, ովքեր բռունցքներով հարձակվել են հայաստանցի ֆուտբոլիստների վրա: Ոստիկանությունը պատահարին չի միջամտել, և միայն թիմերի ղեկավարներին է հաջողվել կանխել հետագա ընդհարումը: