Home / Армения / «Հրապարակ». Գարեգին Բ-ն դեմ է Վազգեն Ա-ի կիսանդրիի տեղադրմանը Մայր Աթոռի տարածքում

«Հրապարակ». Գարեգին Բ-ն դեմ է Վազգեն Ա-ի կիսանդրիի տեղադրմանը Մայր Աթոռի տարածքում

Օրաթերթը Վազգեն Ա-ի կիսանդրիի տեղադրման հետ կապված մանրամասներ է ներկայացնում է:

Ինչպես արդեն գրել էինք, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական պատվիրակությունն աշնանային նիստը գումարելու է Երևանում, ինչի նպատակով արդեն իսկ ՌԴ Պետդումայի պատգամավորները ժամանել են Հայաստան: Տեղեկացրել էինք նաև, որ այցի ընթացքում նախատեսվում էր Էջմիածնում տեղադրել կաթողիկոս Վազգեն Առաջինի կիսանդրին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին: Փաստորեն, ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ վաստակավոր քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանի ձուլած կաթողիկոսի կիսանդրին չի տեղադրվի Մայր Աթոռի տարածքում, քանի որ դրան ի սկբանե դեմ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն : Մեր աղբյուրների փոխանցմամաբ, այս խնդիրն անգամ նախագահականում է քննարկվել, և նախագահ Սերժ Սարգսյանը կաթողիկոսին հորդորել է կիսանդրին տեղադրել Մայր Աթոռի տարածքում: Բայց Գարեգին Բ-ն ի վերջո հասել է իր նպատակին` կիսանդրին տեղադրվելու է Էջմիածնի կենտրոնում, Մայր Աթոռի պատի տակ, պուրակում: