Home / Армения / Կառավարությունը փոփոխություն է կատարել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսօր կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։

Անցած ժամանակահատվածում ծրագրի կիրառման ընթացքում կատարված վերլուծությունների, հետազոտությունների և քննարկումների արդյունքում հստակեցվել են ծրագրի պայմանները, դյուրինացվել վարկերի ձեռքբերումը մարզերում, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակյանության հետ կապերի բաժինը:

Կատարվել է «երիտասարդ միայնակ ծնող» հասկացության սահմանումը, իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաև ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։