Home / Հայաստան / Վաղը ՀԱԿ-ը պիկետ է կազմակերպելու գլխավոր դատախազության շենքի առջև

Վաղը ՀԱԿ-ը պիկետ է կազմակերպելու գլխավոր դատախազության շենքի առջև

Վաղը ժամը 14:00-ին ՀՀ  Գլխավոր դատախազության շենքի առջև Հայ ազգային կոնգրեսը պիկետ է կազմակերպելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Մեր գլխավոր պահանջն է` ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, իրականացնել անկախ փորձաքննություն` Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է Արման Մուսինյանը:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը այդ առնչությամբ հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին՝ ներազդել ՀՀ իշխանությունների վրա՝ կատարելու մեր այս պահանջը, ինչպես նաև իրենց ձայնը բարձրացնել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն սպառնացող իշխանական ստոր ու հանցավոր ծրագրերի ու գործողությունների դեմ։ Կոչ ենք անում բոլորին ուրբաթ օրը` նոյեմբերի 12-ին, ժ. 14-ին, նույն պահանջներով մասնակցել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպվող պիկետին», – ասված է հայտարարության մեջ։