Home / Հայաստան / Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 տեղով

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 տեղով

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում անցյալ ամսվա համեմատ նահանջել է երկու տեղով, և այժմ 514 միավորով զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Նշենք, որ փետրվարի 2-ին հրապարակված ցուցակում մեր թիմի հետընթացը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ընտրանին ոչ մի հանդիպում հուվարի ընթացքում չի անցկացրել, իսկ մեր թիմին շրջանցել են Կոստա-Ռիկայի և Պամանայի հավաքականները, ովքեր ԿՈՆԿԱԿԱՖ գոտու ընտրական փուլի հանդիպումներ են անցկացրել:

Նշենք, որ վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականներում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իսպանիայի ընտրանին, երկրորդը` Հոլանդիան է, երրորդը` Գերմանիան:

Փետրվարի 9-ին կայանալիք ընկերական խաղում մեր հաջորդ մրցակիցը` Վրաստանը, առաջադիմել է մեկ տեղով և այժմ զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: