Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացիներն ապրանքներ են գնել Վրաստանում կեղծ կրեդիտային քարտերով

Հայաստանի քաղաքացիներն ապրանքներ են գնել Վրաստանում կեղծ կրեդիտային քարտերով

Թբիլիսիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հայաստանի քաղաքացիներ Հովհաննես Հովհաննիսյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի գործով: Վերջիններս մեղադրվում են կեղծ կրեդիտային քարտեր օգտագործելու մեջ:

Նախաքննության արդյունքում հաստատվել է, որ 2010 թվականի հունվարի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքացի Սեդրակ Մամյանի մեքենայով ժամանել են Վրաստան` կեղծ կրեդիտային քարտերով թանկարժեք իրեր գնելու նպատակով:

Մեղադրյալները մեքենայություններն իրականացնելու համար ընտրել են Թբիլիսիի այն խանութները, որտեղ հնարավոր է կրեդիտային քարտերով գնումներ կատարել:  Նրանք գնել են թանկարժեք հեռախոսներ և համակարգչային տեխնիկա:

Ապօրինի միջոցներով ձեռք բերված ապրանքներն ու կրեդիտային քարտերը առգրավվել են:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210 հոդվածի համաձայն, որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: