Home / Հայաստան / Հայ օլիգարխը դպրոցի փոխտնօրենին մեքենա է նվիրել

Հայ օլիգարխը դպրոցի փոխտնօրենին մեքենա է նվիրել

«Ժամանակ» օրաթերթը գրում է գործարար Սամվել Ալեքսանյանի նվերների մասին:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, օրերս Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի փոխտնօրենը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) կողմից «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ամիսներ շարունակ խաղարկության դրված ավտոմեքենաներից մեկը նվեր է ստացել: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի երեխաները վերը նշված դպրոցի սաներ են: