Home / Հայաստան / ՀՀ նախագահի նախկին թեկնածուին ՀԱԿ-ի հանրահավաքում ձայն չեն տվել

ՀՀ նախագահի նախկին թեկնածուին ՀԱԿ-ի հանրահավաքում ձայն չեն տվել

Փետրվարի 18-ին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից ժամեր առաջ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, 2008 թվականի նախագահական ընտրություններին նբախագահի թեկնածու Արամ Հարությունյանը զանգահարել է ՀԱԿ ներկայացուցիչներին և ցանկություն հայտնել ելույթ ունենալ հանրահավաքում, գրում է «Երկիր» օրաթերթը:

Ուշ տեղեկացնելու պատճառով ելույթի համար տեղ չեն հատկացրել: Մարտի 1-ի հանրահավաքում ելույթ ունենալու մասին հայտնել է արդեն հանրահավաքից մեկ շաբաթ առաջ ու կրկին ձայն չի հասել:

«Սկզբում ուզում էին ճաշել, թե ինչից եմ խոսելու: Հետո ասացին, որ նպատակահարմար չեն գտնում իմ ելույթը: Ես ասացի, բայց դուք պայքարում եք ժողովրդավարության համար ու այլակարծությանը տեղ չե՞ք տալիս», – մեզ հետ զրույցում նշեց Արամ Հարությունյանը: «Իմ տեսակետները ո՛չ իշխանությանն է համընկնում, ո՛չ ընդդիմությանը, և եթե ՀԱԿ-ում այլակարծությունը տեղ չունի, ուրեմն ոչինչ չի փոխվել»,-հավելեց նա: