Home / Հայաստան / Բրյուսովցիների շուրթերը երիտասարդներին կծանոթացնեն Առնո Բաբաջանյանի երգերի հետ

Բրյուսովցիների շուրթերը երիտասարդներին կծանոթացնեն Առնո Բաբաջանյանի երգերի հետ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում/Թումանյան 42, 3-րդ հարկ/ մայիսի 5-ին ժամը` 16:30-ին, տեղի կունենա  «Առնո Բաբաջանյանի երգերը բրյուսովցիների շուրթերից» խորագիրը կրող միջոցառումը:

Միջոցառումը կազմակերպվել է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով: Կազմակերպիչների խոսքով` միջոցառման նպատակը «երիտասարդներին մեծանուն երգահանի կյանքին և նրա ստեղծագործություններին ծանոթացնելն է»:

«Միջոցառումը հայ երիտասարդության մոտ  երաժշտական բարձր ճաշակ ձևավորելու միտում ունի: ԵՊԼՀ տաղանդավոր ուսանողների և հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների շուրթերից կհնչեն Ա. Բաբաջանյանի 12 ստեղծագործությունները: 80 րոպե տևողությամբ միջոցառումը   վարելու է «Slide Art» production-ի ղեկավար, հաղորդավար Արտավազդ Ամիրյանը: Հյուրերի շարքում կլինեն Ա. Բաբաջանյանի հիմնադրամից ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և ԵՊԼՀ դասախոսներ և բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ», – ասված է հաղորդագրության մեջ: