Home / Հայաստան / Երեկվա կարկուտի վնասները հաշվելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի

Երեկվա կարկուտի վնասները հաշվելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի

Երեկ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի Կոշ համայնքի տարածքում ուժեղ կարկուտ է տեղացել: Գրեթե ընկույզի չափ, մոտ 20 րոպե տևած կարկուտը ոչնչացրել է տարածքի ծառերն ու թփերը, կոտրել է ջերմոցների ապակիները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Կոշեցիների պատմելով, կարկուտի հատիկներից գետնին հաստ շերտ է գոյացել` տպավորություն ստեղծելով, թե խորը ձմեռ է: Սակայն տարօրինակը եղել է այն, որ երբ կարկուտն ավարտվել է, երկինքը միանգամից պարզվել և պայծառ արևային եղանակ է սկսվել: Մի քանի րոպե անց կարկուտի մասին հիշեցրել են միայն կոտրատված ծառերը և տրորված ու ոչնչացած թփերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեր թղթակցին ասել են, որ կարկուտի վնասները հաշվարկելու նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով»: