Home / Հայաստան / Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի. փորձագետ

Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի. փորձագետ

Կովկասը, առաջին հերթին, երեք պատմական գերտերությունների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, կարևոր հետաքրքրությունների գոտին է: Այդ եռյակից դուրս Կովկասում ոչ մի կարգավորում հնարավոր չէ: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի լրագրող, քաղաքական հակամարտությունների փորձագետ Մաքսիմ Շևչենկոն:

Նրա խոսքով` եթե կովկասյան հակամարտությունների կարգավորմամբ շարունակելու են զբաղվել ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և Իսրայելը, ապա խաղաղություն չի լինի, քանի որ նրանք դիտարկում են Կովկասը օպերատիվ դիրքերից, որպես, օրինակ, նավթատարերի գոտի:

«Իսկ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի համար դրանք կենսական հետաքրքրություններ են: Դա ազգային շարժումն է, փախստականները, ահաբեկչական խմբավորումները, նավթի, գումարների, զենքի շարժը:

Քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ Կովկասի խնդիրներով զբաղվեն այն երկրները, որոնք չեն կարող Կովկասին այլ կերպ նայել, քան իրենց գաղութատիրական շահերի թիրախ, Կովկասում չի լինի ոչ խաղաղություն, ոչ կայունություն, ր հնարավոր չի լինի լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավմամբ», – հայտարարել է Շևչենկոն: