Home / Հայաստան / Հռոմի Պապը դուրս է եկել մաֆիայի դեմ

Հռոմի Պապը դուրս է եկել մաֆիայի դեմ

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը իտալական Կալաբրիա շրջան կատարած այցի ընթացքում կոչ է արել միացյալ ճակատով պայքարել մաֆիայի դեմ:

50 հազար հավատացյալների առջև ելույթ ունեցող Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել Կալաբրիի բնակիչներին անձնական նպատակները ազգի շահերից վեր չդասել, պայքարել երիտասարդության շրջանում առկա  գործազրկության և քրեական հեղինակությունների, մասնավորապես, «Նդրանգետա» խմբավորման դեմ:

«Նդրանգետան» մտնում է երկրի 4 գլխավոր հանցավոր խմբավորումների (Սիցիլիայում` «Կոզա Նոստրա», Կամպանիայում` «Կամորա», Ապուլիայում «Սակրա կորոնա յունիտա») թվում է: «Նդրանգետան միջազգային հանցավոր ցանց է, որի տարեկան շրջանառությունը տանսյակ միլիարդ եվրո է կազմում: Խմբավորման եկամուտների հիմնական աղբյուրը թմրանյութերի վաճառքն է:

Կալաբրիան Իտալիայի ամենաաղքատ շրջաններից է, գործազրկությունն այստեղ գերազանցում է 25 տոկոսը: