Home / Հայաստան / Տավուշի սողանքային գոտում երկու դիակ է հայտնաբերվել. այժմ անհայտ կորածները երեքն են (ՖՈՏՈ)

Տավուշի սողանքային գոտում երկու դիակ է հայտնաբերվել. այժմ անհայտ կորածները երեքն են (ՖՈՏՈ)

Այսօր, ժամը 10.28-ին  Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում  հայտնաբերվել է 2 դի:

Ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիակները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Այժմ անհայտ կորած է համարվում 3 մարդ: