Home / Հայաստան / «Ես այդ կնիկը չեմ ճանչնած». Սերոբ Տեր-Պողոսյանի կինը պատրաստ է դատի տալ Սիլվա Համբարձումյանին

«Ես այդ կնիկը չեմ ճանչնած». Սերոբ Տեր-Պողոսյանի կինը պատրաստ է դատի տալ Սիլվա Համբարձումյանին

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է դատի տալ գործարար Սիլվա Համբարձումյանին`իր անունից հայտարարություններ անելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին իր ասուլիսի ժամանակ գործարար Համբարձումյանը հայտարարել էր. «Սերոբ Տեր-Պողոսյանի կինը շատ բան ունի ասելու, 1999թ. (հավանաբար, նկատի ունի հոկտեմբերի 27-ը – խմբ.) մասին շատ բան ունի պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց, եթե չթողնեն`ես ինքս լրագրողներին կասեմ»:

«Բայց ես այդ կնիկը չեմ ճանչնած նույնիսկ և չեմ լիազորած», – ասել է տիկին Մադլենը`ավելացնելով, որ բացատրություն չունի և «շվարած է», թե ինչու պետք է Սիլվա Համբարձումյանը նման բան հայտնած լիներ: