Home / Հայաստան / Երեխաներին ուղարկելով բանակ` ծնողները հանգիստ կլինեն, համոզված է վարչապետ

Երեխաներին ուղարկելով բանակ` ծնողները հանգիստ կլինեն, համոզված է վարչապետ

ՀՀ Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ կառավարությունը նոր ծրագիր է սկսում, որի նպատակն է աշխատել բանակում յուրաքանչյուր զինծառայողի հետ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` ծրագրի իրականացման ընթացքում պետք է պարզվի, թե ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի յուրաքանչյուր երիտասարդը բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով:

«Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում և եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը բանակից սկսած օժանդակելու է զինծառայողին: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի նա պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար: Այս երեք ուղղություններով էլ պետությունը նրան օժանդակելու է: Դա նշանակում է, որ մեր ընտանիքներն իրենց երեխաներին բանակ ուղարկելիս հանգիստ են լինելու այն առումով, որ պետությունն օգնելու է զինծառայողներին՝ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաև մթնոլորտը և մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակը, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաև ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը: