Home / Հայաստան / Երևանում կեսօրից հետո տեղումները կդադարեն և կցրտի

Երևանում կեսօրից հետո տեղումները կդադարեն և կցրտի

Հայաստանում երկու օր գրանցվող տեումները կեսօրից հետո կդադարեն երկրի հյուսիսային կեսում: Այս մասին հաղորդում է Meteo TV-ին` նշելով, որ տեղումները կպահպանվեն միայն երկրի հարավային հատվածում` Վայքում, Սյունիքում, Արցախում, որտեղ տեղումներ կդիտվեն մինչ ուշ երեկո:

Օդերևութաբաններն ընդգծում են, որ առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում փետրվարի 2-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20 մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:

Երևանում կեսօրից հետո տեղումները կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը նվազելու է` ցերեկային ժամերին -2-ից +1, իսկ երեկոյան -2-ից -4:

Հավանական է մերկասառույցի առաջացում, ինչպես նաև մառախուղ: