Home / Հայաստան / Մահացել է «պոեզիայի Մոցարտը»

Մահացել է «պոեզիայի Մոցարտը»

Լեհաստանում կյանքի 88-րդ տարում մահացել է հայտնի բանաստեղծ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան: Այս մասին BBC-ին հայտնել է նրա քարտուղարը:

Քարտուղարի խոսքով` բանաստեղծուհին «հանգիստ մահացել է քնած ժամանակ» 2012 թվականի փետրվարի 1-ին Կրակովում գտնվող իր բնակարանում: Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել:

Վիսլավա Շիմբորսկան Նոբելյան մրցանակ է ստացել 1996 թվականին: Շվեդական ակադեմիան նրան «պոեզիայի Մոցարտ» է անվանել:

Նախորդ տարի Շիմբորսկան արժանացել է Լեհաստանի բարձրագույն պետական  Սպիտակ արծվի մրցանակի: Նա հանդիսանում է նաև Գյոթեի միջազգային մրցանակի դափնեկիր:

Շիմբորսկան հրատարակել է բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածու: Նրա գործերը թարգմանվել են 40 լեզուներով: