Home / Տեսանյութեր / Երեխային առևանգել են մանկապարտեզից անվան պատճառով

Երեխային առևանգել են մանկապարտեզից անվան պատճառով

ՌԴ ոստիկանությունը չորեքշաբթի պարզաբանել է Պերմի շրջանի մանկապարտեզներից մեկից յոթամյա Իլյա Յարոպոլովի առևանգման դրդապատճառները: Ըստ իրավապահների` կասկածյալը հենց Իլյա անունով երեխա էր ցանկանում և գողացել է երեխային հենց այդ պատճառով:

«Իլյա անունով երեխայի մասին էր երազում: Երբ մանկապարտեզ մտավ, տեսավ նրա անունով տախտակը, նրան կանչեց: Հետո ասաց բառեր, որոնք «ծածկագրային» դարձան տղայի համար` «Մայրիկը հիվանդանոցում է»»,- պատմել ՆԳՆ շրջանային վարչության ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Պոդոլյանը:

Երեխայի առևանգման մեջ կասկածվողը 20 տարեկան աղջիկ է, ըստ հետաքննություն, նա կարող է երեխաներ ունենալ, սակայն այնքան էլ ճիշտ կենսակերպ չի վարում, նշել է Պոդոլյանը: Մյուս երկու կասկածյալներից մեկը աղջկա հետ միևնույն բնակարանում բնակվող նրա ընկերն է և ևս մեկ կին, որը նույնպես նրանց հետ է ապրում: Երեքն էլ տանն են եղել բոլոր 5 օրերի ընթացքում, երբ երեխային փնտրում էին: Աղջկա հետ բնակվող անձանց խոսքով` նա պատրաստվում էր ինքնակամ վերադարձնել երեխային:

Բոլոր երեք կասկածյալների հանդեպ հոգեբանական փորձաքննություն է նշանակվել: Թեև, հետաքննության տվյալներով, բոլոր բժշկական փաստաթղթերը վկայում են այն մասին, որ երեքն էլ հոգեպես առողջ են:

«Երեխային լավ են վերաբերվել, նրան քիչ թե շատ լավ են պահել, անգամ խաղալիքներ են գնել նրա համար, սակայն զբոսանքի չէին դուրս բերում: Իրավիճակը երեխային պարզաբանել են նրանով, որ մայրը հիվանդանոցում է»,- պատմել է Պոդոլյանը: