Home / Հայաստան / Հայերն ու հույները Թուրքիայից հատուկ օրենք են պահանջում

Հայերն ու հույները Թուրքիայից հատուկ օրենք են պահանջում

Թուրքիայի մասնավոր դպրոցներին վերաբերող օրենքում մտցված մի շարք փոփոխություններն ու լրացումները, որոնք նպատակ ունեին վերացնելու ազգային փոքրամասնությունների դպրոցների կարգավիճակի հետ կապված խնդիրները, իրականում էլ ավելի է բարդացրել դրանց վիճակը: Այս մասին Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի հայկական Յեշիլքոյ դպրոցի կառավարիչ Գարո Փայլանը:

«Մենք մասնավոր դրոցներ չենք: Մենք վարձավճար չենք ստանում մեր դպրոց հաճախող աշակերտներից: Մենք «քոլեջի» (մասնավոր դպրոց) կարգավիճակ չունենք: Մենք առանձին օրենք ենք պահանջում փոքրամասնությունների դպրոցների համար»,- ասել է Փայլանը:

Թուրքիայի մասնավոր դպրոցներին վերաբերող օրենքը, ինչպես նաև Լոզանի պայմանագիրը միայն Թուրքիայի քաղաքացիներին է թույլ տալիս հաճախել ազգային փոքրամասնությունների դպրոցներ: Այն օրենքը վերանայվել էր և փոփոխվել մարտի 20-ին, որը, սակայն, շատ ուսուցիչների անորոշության մեջ է գցել:

Ապօրինի հայ ներգաղթյալների երեխաները շարունակում են դպրոց հաճախել, «հյուր աշակերտ» կարգավիճակով, ասել է Փայլանը` հավելելով, որ նոր բարեփոխումները ոչինչ իրականում չեն փոխել:

Երկու տարի առաջ նրանց «հյուր աշակերտ» կարգավիճակ է շնորհվել. որը նշանակում է, որ նրանք, իրավունքը ունեն հաճախել փոքրամասնությունների դպրոց, բայց չեն կարող որևէ դիպլոմ ստանալ կամ պաշտոնապես գրանցվել կրթական ինստիտուտներում:

Հայաստանի աշակերտնեը չեն կարող այցելել Rum ( հունական դպրոց), որովհետև նրանք ապօրինի ներգաղթյալներ են, իսկ հույների երեխաները չեն կարող հաճախել այնտեղ, քանի որ Թուրքիայի քաղաքացիներ չեն, ասել է հունական Apoyevmatini պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Վասիլիադիսը:

«Կրթության իրավունքը պաշտպանվում է միջազգային պայմանագրերով: Երեխաների իրավունքները համամարդակային են: Նրանք պետք է պետությունների պաշտպանության ներքո գտնվեն, անկախ նրանից ապօրինի ներգաղթյալներ են, թե քաղաքացիներ»,- նշել է Վասիլիադիսը: