Home / Հայաստան / Մեկի փոխարեն հինգ անձ. օրաթերթը ցուցակում անճշտություններ է գտել

Մեկի փոխարեն հինգ անձ. օրաթերթը ցուցակում անճշտություններ է գտել

«Երկիր» օրաթերթը ստուգել է ոստիկանության կայքում տեղադրված տվյալները, համաձայն որոնց Արաբկիր համայնքի Բակունցի 2/2 շենքի 48 և 50 բնակարաններում հաշվառված է քվերակության իրավունք ունեցող 5 անձ:

Թերթի թղթակիցն այցելել է նշված բնակարանները և ճշտել, որ հրապարակված թվերը չեն համապատասխանում իրականությանը:

Երկու հասցեներում էլ ապրում են թոշակառու տատիկներ:

«Ի՞նչ 5 հոգի: Ո՞վ է նման բան ասել: Այ քեզ բան, ես մենակ եմ ապրում, երեխաներս էլ արտասահմանում են», – ասել է 48 բնակարանի բնակչուհին:

Մյուս բնակարանում նույնպես տարեց մի կին թերթի թղթակցին առանց դուռը բացելու պատասխանել է, որմենակ է ապրում:

«Այդ ովքե՞ր են քվեարկելու, եթե ես մենակ եմ ապրում: Տղաս գտնվում է Գերմանիայում: Չեմ գնալու ընտրություններին, մեկ ա կեղծում են, հենա ինքներդ եք տեսնում` ինչեր են անում»,- ասել է նա: