Home / Տեսանյութեր / Պակիստանցի աշակերտը ինքնահրկիզվել է դպրոցական համազգեստի համար

Պակիստանցի աշակերտը ինքնահրկիզվել է դպրոցական համազգեստի համար

Պակիստանում 13-ամյա դեռահասը ինքնահրկիզում է իրականացրել այն բանից հետո, երբ ծնողները հրաժարվել են իր համար նոր դպրոցական համազգեստ գնել:

Կամրան Խանը աղքատ ընտանիքից էր, սակայն մասնավոր դպրոց էր հաճախում, քանի որ խոստումնալից աշակերտ էր:

Եղբոր խոսքով` նա մի քանի շաբաթ շարունակ ծնողներին խնդրում էր իր համար նոր դպրոցական համազգեստ գնել, քանի որ հինը ամբողջությամբ մաշվել էր, և նա ամաչում էր դպրոց հաճախել:

Ծնողների մերժումից հետո տղան խոստացել էր իքնասպան լինել, եթե իր համար համազգեստ չգնեն: Դրանից հետո նա իր վրա բենզին է լցրել և հրդեհել իրեն: Դեռահասի մարմինը 65% այրվածքներ է ստացել: Մեկ շաբաթ անց տղան մահացել է հիվանդանոցում, հաղորդում է Korrespondent.net-ը: