Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրված բարձրաստիճան ոստիկանը կալանքի տակ է

Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրված բարձրաստիճան ոստիկանը կալանքի տակ է

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը ս/թ մարտի 3-ից գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է զենք-զինամթերք հափշտակելու համար, գրում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով ՀՔԾ-ին:

Թերթը հիշեցնում է, որ 2010թ. Սերժ Սարգսյանը Վ.Մանուկյանին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար: