Home / Հայաստան / Հացն ու լավաշը Հայաստանում թանկանում են

Հացն ու լավաշը Հայաստանում թանկանում են

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով: Թերթը նշում է, որ, օրինակ, «Արմաշ» ապրանքանիշի 5 կիլոգրամանոց ալյուրը թանկացել է 870 դրամով:

«Ըստ փորձագետների՝ ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ «Oxfam» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից», – հավելում է թերթը: