Home / Հայաստան / Արարատի նախկին մարզպետը մեղադրում է նախկին ոստիկանապետին

Արարատի նախկին մարզպետը մեղադրում է նախկին ոստիկանապետին

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն իր դեմ հերթական դատական նիստի ավարտին հայտարարել է, որ ճիշտ կլինի, եթե վերանորոգումների համար մարզպետարանին 2007 թվականին հատկացված 400 միլիոն դրամը ևս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, ստացած գումարի համեմատ չնչին աշխատանք է կատարվել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Ալիկ Սարգսյանը գրպանել է և դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա», – ասել է Հովակիմյանը՝ հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանելու ուղղությամբ:

Նշենք, որ Հովակիմյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և կեղծիքի մեջ: