Home / Հայաստան / ՀՅԴ-ն բացառում է Սերժ Սարգսյանին սատարելը, բայց ընտրությունները չի բոյկոտի

ՀՅԴ-ն բացառում է Սերժ Սարգսյանին սատարելը, բայց ընտրությունները չի բոյկոտի

ՀՅԴ 2013 թվականի նախագահական ընտրություններում չի պաշտպանի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը, դա բացառվում է: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Դա բացառված է: Քաղաքականության մեջ, ասում են, չկա անկարելի բաներ, բայց դա բացառված է: Դա չի կարող լինել: Դա վերջնական հարց է: Մենք որևէ կերպ չենք բանակցում, որ իրեն պաշտպանենք, նման հարց չկա: Մենք թեկնածու չենք փնտրում, որ պաշտպանենք: Իսկ գործող նախագահի պարագայում մենք ընդդիմություն ենք, և բացառված է, որ իրեն պաշտպանենք: Էդպիսի բան չի կարող լինել: Եթե լսեք էլ, չհավատաք», – ասել է Հրանտ Մարգարյանը:

Նա նաև հայտարարել է, որ ընտրությունները բոյկոտելուն Դաշնակցությունը դեմ է, քանի որ դրանից կշահի միմիայն իշխանությունը: