Home / Հայաստան / Ակտիվիստներն ապրիլի 9-ին դասադուլի կոչ են անում. երթ՝ Ազատության հրապարակ

Ակտիվիստներն ապրիլի 9-ին դասադուլի կոչ են անում. երթ՝ Ազատության հրապարակ

2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո դասադուլ-ակցիաներ կազմակերպող երիտասարդական շարժման անդամները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել:

«Ապրիլի 9-ին հայտարարում ենք ԴԱՍԱԴՈՒԼ: Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ: Ապրիլի 9-ին ժամը 09:00-ին հավաքվում ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որից հետո կշրջենք տարբեր ԲՈՒՀ-երով և երթով կուղևորվենք Ազատության հրապարակ:
Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով», – նշում են ակտիվիստները Facebook սոցիալական ցանցի շարժման էջում:

Նրանք կոչ են անում դիմել ակցիայի կազմակերպիչներին այն դեպքում, եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ:

«Մեր իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները: Կեցցե ազատ ուսանողը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը», – ասված է երիտասարդ ակտիվիստների կոչում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը պատրաստվում է նրա երդման արարողությունը կազմակերպել Ազատության հրապարակում: