Home / Հայաստան / Հրաչ Մուրադյանի սպանության գործով հիմնական կասկածյալը ՀՀԿ-ական է. աղբյուր

Հրաչ Մուրադյանի սպանության գործով հիմնական կասկածյալը ՀՀԿ-ական է. աղբյուր

Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը չի հայտնում, թե արդյոք  նախօրեին սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի (լուսանկարում) գործով կան կասկածյալներ, թե ոչ: «Հրապարակ» օրաթերթը, սակայն, հղում կատարելով իրավապահ շրջանակներում իր աղբյուրի վրա, նշում է, որ սպանության գործով հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է:

Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է` հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ:

«Երկու Մուրադյանների միջև վաղեմի թշնամություն կար, և ընտրություններից հետո նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է` սպիտակ «Նիվան» է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո: Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի` դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական»,- նշում է է թերթը: