Home / Հայաստան / Թուրքիայի ակտիվիստները պահանջներ են ներկայացրել փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ

Թուրքիայի ակտիվիստները պահանջներ են ներկայացրել փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջը հանդիպել է Գեզի այգու ոչմչացման դեմ պայքարող խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց պահանջներն են ներկայացրել կառավարության անդամին: Ինչպես հայտնում է  Today’s Zaman-ը, Թաքսիմի հարթակ խմբի ներկայացուցիչները, մասնավորապես, պահանջում են չեղյալ համարել Գեզի այգին ոչնչացնելու ծրագիրը և վերացնել ցույցերի դեմ արգելքը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի այգու հետ կապված իրադարձությունները սկսել են անցած չորեքշաբթի, երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գեզի այգում՝ բողոքելու կառավարության՝ այգու փոխարեն Օսմանյան կայսրության Տոպչու զինանոցների կրկնօրինակներ և առևտրի կենտրոն կառուցելու նախագծի դեմ: Ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու ժամանակ անհամաչափ ուժ է կիրառել, հազարավոր մարդիկ վիրավորվել են, մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է, ցույցեր են սկսվել տասնյակ այլ քաղաքներում: Բախումների ընթացքում երկու մարդ է զոհվել:

Արինջի հետ կայացած հանդիպումից հետո ակտիվիստները մամուլի հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ իրենք շարունակելու են պայքարը, քանի դեռ կառավարությունը շոշափելի քայլեր չի ձեռնարկել իրենց պահանջները բավարարելու համար:

Կազմակերպիչները նշել են, որ պահանջում են իշխանություններից անհապաղ քայլերի դիմել՝ հավելելով, որ բողոքի ակցիաների ճակատագիրը զգալիորեն կաղված կլինի ցույցերի հանդեպ կառավարության արձագանքից:

Ակտիվիստները նաև կառավարությունից պահանջել են հաշվի առնել ծրագրերի աղդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ առաջարկելով, մասնավորապես վերանայել Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամուրջ կառուցելու ծրագիրը:

Պահանջների թվում է եղել նաև արգելել արցունքաբեր գազի օգտագործման արգելքի ներմուծումը, ինչպես նաև բռնություններին մասնակցած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների պաշտանկությունը: Կազմակերպիչները քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները և մեղադրել նրան հասարակությանը վիրավորելու մեջ: Հիշեցնենք, որ Էրդողանը մեղադրել էր ծայրահեղական խմբերին բողոքները առաջնորդելու մեջ և ցուցարարներին անվանել «գողեր»:

Ակտիվիստները խոստացել են անհապաղ դադարեցնել բողոքի ակցիաները, եթե իրենց պահանջները բավարարվեն: