Home / Հայաստան / Քաղաքացին բողոքել է, թե քննիչն իր հասցեին սպանության սպառնալիք է հնչեցրել

Քաղաքացին բողոքել է, թե քննիչն իր հասցեին սպանության սպառնալիք է հնչեցրել

Քաղաքացի Ե.Խ-ն հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին:

Ինչպես հայտնում է ՀՔԾ-ի կայքը, Ե.Խ-ն ասել է, որ 2012 թվականի մարտի 24-ին իր որդուն պատկանող Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին: 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ տալով հրաժարվել է ազատել բնակարանը:

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիքը), կատարվում է նախաքննություն: