Home / Հայաստան / ԱՄՆ պետքարտուղարը 2014-ին կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարը 2014-ին կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության։ Ինչպես «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Քերին նման խոստում է տվել Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Հեֆերնի խոսքով՝ հիմա ԱՄՆ-ն ավելի քան երբևէ ցանկանում է թափ հաղորդել և խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան էր այցելել 2012 թվականի հունիսին։