Ֆինանսական բուրգի հայտնի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մորը՝ տիկին Փառանձեմին, հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ինձ դատախազությունում ընդունել է դատախազի օգնականը, որտեղ ես ներկայացրել եմ որդուս գործի հետ կապված որոշ մանրամասներ: Սակայն ինձ այսօր մտահոգում է մեկ բան: Որդիս լուրջ առողջական խնդիր ունի, սակայն փորձագիտական կենտրոնը հայտնել է, թե նա առողջական խնդիր չունի: Անգամ ՔԿՀ վարչությունն է տեղյակ, որ որդիս շատ լուրջ խնդիրներ ունի: Ինչո՞ւ են ուզում կենդանի սպանեն մարդուն, թող տեղափոխեն հիվանդանոց, վիճակը կարգավորվի, հետո նոր դատեն», – ասել է մեղադրյալի մայրը:
Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ և անշարժ գույք հափշտակելու համար: Նախաքննության ժամանակ Անդրեասյանը պնդել է, որ ոստիկաններից տոկոսով գումար է վերցրել, ինչը հերքում է Ներսես Նազարյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում