Home / Հայաստան / Պատգամավորը ՀՀ կառավարությանը կոչ է արել օգնել Իրաքի եզդիական համայնքին

Պատգամավորը ՀՀ կառավարությանը կոչ է արել օգնել Իրաքի եզդիական համայնքին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել Իրավքում բռնաճնշումների ենթարկվող եզդիներին։

«Իրաքում շուրջ 200 000 եզդիներ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումից հետո Շանգալ մարզի եզդի բնակչույթունը տեղահանվել է և այս պահին 70 հազար եզդիներ շրջափակված են մնում Շանգալի լեռներում և նրանց համար անհասանելի է ջուրն ու սննդամթերքը։

Համաձայն մամուլում տարածված տեղեկարվության՝ կան սովից մահացածներ, իսկ 3000-ից ավել եզդիներ սպանվել են ահաբեկիչների կողմից։ Այս պահին անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ կառավարությունը իր հնարավուության սահմաններում օգնություն ուղարկի փախստական եզդիներին։ Նաև, եթե կան միջոցներ, ընդունել փաստական կանանց և երեխաներին, որոնց կացարանների հարցը հնարավոր կլինի լուծել եզդի համայքնի հետ համատեղ։ Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում պետք է բարձրացնի Իրաքի եզդիների խնդիրը, ինչպես նաև դատապարտի եզդիների նկատմամբ իրականավցող վայրագ գործողությունները», – ասված է նրա դիմումի մեջ։

Նշենք, որ Հայաստանի եզդիական համայնքն այսօր ակցիա է անցկացրել Երևանում Իրաքի դեսպանության առջև՝ պահանջելով կասեցնել եզդիների նկատմամբ իրականացնող ոճրագործությունը: Եզդիական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվում և կոչ են արել աջակցել իրենց ազգակիցներին։

Լուսանկարում՝ եզդիները Երևանում Իրաքի դեսպանատան մոտ