2013 թվականի հուլիսից 2014 թվականի հունիսը Հայաստանի 9 առցանց ԶԼՄ-ներում՝ Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am, Ilur.am, մարդու իրավունքների ոլորտին առնչվող 5680 հոդված է հրապարակվել։ Այս մասին վկայում է ԶԼՄ-ներում մարդու իրավունքների հոդվածների դիտարկման տարեկան զեկույցը։ Ուսումնասիրությունն անցկացվել է eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) շրջանակներում՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում առցանց լրատվամիջոցները մարդու իրավունքներին անդրադառնում են հիմնականում այն ժամանակ, երբ կա կոնկրետ իրավախախտման դեպք և տուժողի կողմից բողոք՝ բողոքի ակցիա անցկացնելու, բաց նամակներով ՄԻՊ-ին կամ պաշտոնական անձնանց դիմելու, ասուլիսներ հրավիրելու, իրավապաշտպաններին դիմելու դեպքում։
Մարդու իրավունքների մասին գրում են նաև այն ժամանակ, երբ քաղաքացիական խմբերը դրան վերաբերող միջոցառումներ են կազմակերպում։ Կայքերի կողմից սեփական հետաքննական աշխատանքները մարդու իրավունքների ոլորտում բավական քիչ են, դրանք կազմել են ՄԻ ոլորտի մասին հրապարակումների ընդամենը 2,7 տոկոսը։
Աղյուսակ․ Հոդվածների աշխարհագրական բաշխվածությունը
9 առնանց ԶԼՄ-ների հրապարակումներում հիմնական իրավախախտը ՀՀ ոստիկանությունն է եղել․ հոդվածների 25,9%-ը որպես իրավախախտ նշել են քննիչի, օպերլիազորի, ոստիկանության այլ աշխատակիցների։
Իրավախախտների երկրորդ մեծ խումբը ՀՀ դատարաններն ու դատավորներն են․ հոդվածների 11%-ը սխալ դատական ակտ կայացնելու կամ դատական ընթացակարգը դատարանի կողմից խախտելու մասին է եղել։ ՀՀ նախագահի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը նկարագրված են եղել հոդվածների 1,3 տոկոսում։
ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ ամենաշատը Հայաստանում խախտվում են շարքային քաղաքացիների իրավունքները (26,2%): ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել նաև տարբեր սոցիալական խմբերի իրավունքների խախտումների վրա՝ մոտ 850 հոդված հրապարակելով ազատազրկվածների, ազատամարտիկների, ծեծերի, կանանց և այլ խմբերի իրավունքների ոտնարահումների մասին։
Աղյուսակ․ Լրատվության շարժառիթը
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ
cheap ralph lauren,ralph lauren italia outlet online,christian louboutin wedding shoes,louis vuitton bags,ralph lauren outlet