Ռուսաստանում աշխատող հայաստանցի միգրանտները որևէ լուրջ արտոնություն Հայաստանի՝ ԵՏՄ մտնելուց հետո չեն ստանա։ Այս մասին հայտնում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը։
ՀԿ֊ն ընդգծում է, որ միակ արտոնությունը, որը Հայաստան֊ԵՏՄ պայմանագրով տրվում է ԵՏՄ անդամ պետությունների միգրանտներին, դա անվճար «շտապ օգնության» կանչի իրավունքն է:
«Իսկ ահա ըստ «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի, հուլիս ամսից արդեն բարդացել է աշխատանքային միգրանտների բյուրոկրատիկ քաշքշուկը: 2015թ-ի հունվարի 1-ից էլ բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում և հայերը, ովքեր ցանկություն ունեն ՌԴ-ում աշխատել (կամ ստանալ կացության կարգավիճակ) պետք է անցնեն թեստավորում, որը կապացուցի անձի ռուսաց լեզվի, ՌԴ պատմության և ՌԴ օրենսդրության իմացությունը։
Այսպիսով, աշխատանքային միգրանտները քննություն են հանձնելու: Ավելին, այդ քննության համար միգրանտները 3000 ռուբլու (27 հազար դրամի) չափով վճար են տալու», ֊ նշում է ՀԿ֊ն: