Home / Հայաստան / Նոր հակառեկորդ․ ՀՀ պահուստների ծավալը կրճատվում է․ «ՀԺ»

Նոր հակառեկորդ․ ՀՀ պահուստների ծավալը կրճատվում է․ «ՀԺ»

Այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին:

Հայաստանի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009֊ի մայիսին:

«Սակայն, հաշվի առնելով այն տեմպը, որով նվազում են մեր պահուստները, կարելի է կանխատեսել, որ շատ շուտով այս հակառեկորդը թարմացվելու է։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած տարվա դեկտեմբերին մեր միջազգային պահուստներում կար 1 մլրդ 489 մլն դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 138 միլիոն դոլարով կամ մոտ 10 տոկոսով: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40 տոկոսով», ֊ նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում