Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցները հետևյալ բովանդակությամբ թռուցիկներ են տարածում․
«Բաղրամյան պողոտայի շուրջօրյա նստացույցը շարունակվում է: Բայց մարդկանց քանակը օր օրի նվազում է՝ դրանով զրոյացնելով նախորդ օրերի ձեռքբերումները:
Հանրության պահանջներից որևէ մեկը մինչ օրս չի կատարվել:
Այսօր Բաղրամյանում որոշվում է մեր հասարակության ապագան և որոշողը պիտի լինի հենց հասարակությունը: Որոշողը պիտի լինես հենց դու: Հապաղել, ընկրկել կամ անտարբեր մնալ նշանակում է կորցնել որոշող լինելու հնարավորությունը:
Ներկայումս Բաղրամյանում տարբեր հայացքների, տարբեր տեսակետների քաղաքացիների խմբեր իրականացնում են իրենց իրավունքը:
Բաղրամայնում ստեղծվում են տարբեր հարցերով զբաղվող աշխատանքային խմբեր և կազմակերպվում են հանրային քննարկումներ, մասնագիտական հանդիպումներ և մշակութային միջոցառումներ:
Միացիր հանրությանը, ինքդ որոշիր քո ապագան»:
Լուսանկարում՝ Բաղրամյան պողոտայում փակցված պաստառներից