Home / Հայաստան / Գնաճ օգոստոսին․ թանկացել է կարտոֆիլն ու մսամթերքը․ «Ժողովուրդ»

Գնաճ օգոստոսին․ թանկացել է կարտոֆիլն ու մսամթերքը․ «Ժողովուրդ»

Այս տարվա օգոստոսին հուլիսի հետ համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 0.3 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքների, բանջարեղենի և կարտոֆիլի՝ մինչև 11.8 տոկոս գնաճով։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։

«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 15.2 տոկոս գնաճ։ Ներկայումս տեղական շուկայում 1կգ կարտոֆիլը վաճառվում է 300-ից 400 դրամով։ Իսկ մսամթերքի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին գրանցվել է 2.3 տկոս գնաճ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում