հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ֆուտբոլային երկրպագուները ակցիայի ընթացքում պահանջեցին Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Ֆուտբոլային երկրպագուները ակցիայի ընթացքում պահանջեցին Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Այսօր Առաջին հայկական ճակատ (ՖԱՖ) երկրպագուների խմբավորումն Ազատության հրապարակից երթ է անցկացրել դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) շենք՝ բողոքելով ՀՖՖ նախագահ, խոշոր գործարար Ռուբեն Հայրապետյանի գործողությունների դեմ: 

Ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել. ՀՖՖ շենքի մոտ երկրպագուները ճայտրուկներ են նետել, որից հետո նրանցից մի քանիսին ոստիկանական մեքենա են տարել, սակայն մոտ 10 րոպե հետո բաց թողել:

Ֆեդերացիայի շենքի մոտ երկրպագուները կրկնել են մոտ մեկ ամիս առաջ ՀՖՖ-ին ներկայացրած 3 պահանջները՝ ազգային հավաքականի համար ուժեղ մարզիչ հրավիրել, ընտրանի կանչել ամենաուժեղ ֆուտբոլիստներին՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն նրանք Ֆեդերացիայի ղեկավարի հետ և իջեցնել տոմսերի գները: Երկրպագուները պահանջել են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը կամ ղեկավարներից մեկը հանդիպի իրենց հետ և բացատրություններ տա:

Երկրպագուներից մի քանիսը ԶԼՄ-ների հետ զրույցում նշել են, որ հայկական ֆուտբոլը լուրջ խնդիրների է բախվել Ռուբեն Հայրապետյանի օրոք՝ հավաքականը դուրս չի եկել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, ակումբային ֆուտբոլը չի զարգանում, ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլը սեփական բիզնեսի է վերածել: 

Մոտ 40 րոպե սպասելուց հետո ՖԱՖ-ի անդամները բարձրաձայնել են իրենց նոր պահանջը՝ Ռուբեն Հայրապետյանի և ՀՖՖ գործկոմի հրաժարական: ՖԱՖ-ը պատրաստվում է շարունակել բողոքի ակցիաները: