Home / Ապատեղեկատվություն / Եվրոպան հայաստանցիների համար՝ առանց վիզաների. 2016-ի լուր՝ ըստ Շահանե Խաչատրյանի

Եվրոպան հայաստանցիների համար՝ առանց վիզաների. 2016-ի լուր՝ ըստ Շահանե Խաչատրյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

2016 թվականի նոյեմբերի 23-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ վերացրել է մուտքի արտոնագրերը Հայաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդաժողովի ընթացքում:

«Հայաստանը լիովին կատարել է վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագրի պայմանները»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:  

Նա կարևորել է Հայաստանի իշխանությունների կողմից վերջին ամիսների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ արված քայլերը և ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը:  

Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, գոհունակություն են արտահայտել եվրոպական կառույցների որոշման կապակցությամբ:

«Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացումը կարևոր քայլ է, որը կօգնի էլ ավելի ինտեգրել հայաստանցիներին եվրոպական ընտանիքին: Սրանով էլ ավելի կամրապնդվեն հարաբերությունները ԵՄ երկրների հետ: Այս քայլով հաստատվում է նաև, որ Հայաստանն այս տարվա ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության կայացման ոլորտում», – ասել է ՀՀ նախագահը: