Home / Տեսանյութեր / Երևանում կոչ են անում Հրանտ Դինքի անունով փողոց անվանել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Երևանում կոչ են անում Հրանտ Դինքի անունով փողոց անվանել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թուրքահայ մտավորական, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ այսօր մի շարք անհատներ և հասարակական կազմակերպություններ Երևանի փողոցներով երթ են անցկացրել։ Նրանք դիմում եմ հանձնել Երևանի քաղաքապետարան՝ կոչ անելով Հայաստանի մայրաքաղաքում Հրանտ Դինքի անունով փողոց անվանել։

Ակցիայի կազմակերպիչ, Թուրքիայում գործոց «Նոր Զարթոնք» ՀԿ֊ի երևանյան ներկայացուցիչ Նշան Գյուրեհը նշել է, որ այս անգամ մասնակիցների թիվը բավական քիչ է, սակայն իրենք հույս ունեն, որ արդեն հաջորդ տարի՝ Հրանտ Դինքի մահվան 10 -րդ տարելիցին, ավելի շատ քաղաքացիներ և կազմակերպություններ կմիանան։

 

1hrant

Երթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի մոտից դիմումը հանձնելուց հետո մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ մոմավառությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը։ Բացի դա, հավաքվածները Երևանում Հրանտ Դինքի անվան փողոց ունենալու կապակցությամբ հրապարակում ստորագրահավաք նախաձեռնեցին:

2hrant

3hrant

4hrant 7hrant 6hrant