Վայոց ձորի Եղեգիս գետի ակունքում պատրաստվում են նոր փոքր ՀԷԿ կառուցել։ Հանրային լսումներից տեղյակ չեն ոչ միայն Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները, այլ նաև, օրինակ, ավագանու անդամ Նորայր Մարիտիրոսյանը։ Չգիտեն նաև՝ ով է նոր ՓՀԷԿ-ի սեփականատերը։
Սակավաջուր գետի վրա գործում են մոտ 20 փոքր ՀԷԿ-եր, որոնց սեփականատերերը մարզի օլիգարխներից սկսած մինչև հոգևորականներն են։ Տարիներ շարունակ տեղացիները բողոքել են դրանց դեմ։
Եղեգիս գետի հովտում ընկած գյուղերը մարզի սոցիալապես ամենաանապահով բնակչությամբ բնակավայրերն են։ Նրանց կողքին թանկանոց առանձանտներ ունեն տեղացի և այլ մարզերի իշխանիկները։ Տարածքը հայտնի է որպես որսատեղի։ Բնակչության եկամտի աղբյուրներից է գարնան սկզբին քաղված կանաչեղենի վաճառքից ստացված գումարը։ Գետի ակունքում փոքր ՀԷԿ-ի կառուցումը կարող է կանաչ տարածքի չորացման պատճառ դառնալ և հետևաբար խորացնել մարդկանց սոցիալական ծանր վիճակը։
Epress.am-ը զրուցել է լրագրող Թեհմինե Ենոքյանի հետ, որը նախորդ շաբաթ եղել է Եղեգիսում։
Ենոքյանը փորձել է ՀԷԿ-ի հետ կապված պարզաբանումներ ստանալ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանից, սակայն վերջինս չի ցանկացել շփվել լրագրողի հետ։ Արդեն 1 շաբաթ շարունակ Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրի բնակիչները փակել են համայնքապետարանի մուտքը՝ պահանջելով Ստեփանյանի հրաժարականը։
Համայնքապետի դեմ դժգոհությունները կային դեռևս 2017 թվականի նոյեմբերի ընտրություններից սկսած։ Ի թիվս այլ դժգոհությունների՝ գյուղացիները բողոքում էին, որ Ստեփանյանը ներկայացրել է ուռճացված հաստիքացուցակներ, մի շարք անձանց պաշտոններ է տվել, որոնց իրենք անգամ չեն ճանաչում։
Մանրամասները՝ տեսանյութում․