Հանրային հեռուստաընկերությունով տարիներ շարունակ հերարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը վաղուց պետք էր փակել, քանի որ այն ուղղակի աղավաղում էր պատմության և, մասնավորապես, հայոց պատմության, ինչպես նաև պատմագիտության աշակերտների պատկերացումները։ Կամ ավելի ստույգ ձևակերպված, սխալ պատկերացումներ էր ձևավորում։ Իհարկե, ուսուցողական հաղորդաշարերը պետք են, բայց բոլորովին նոր կոնցեպցիայով, մոտեցումներով ու ֆորմատով։ Ակնհայտ է, որ հին թիմը դա չի կարողանա իրականացնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է մարդաբան Յուլիա Անտոնյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ եկող տարվանից «Հայ Ասպետ» հաղորդաշարին այլևս չեն ֆինանսավորի, քանի որ այդ հաղորդաշարը արտամրցույթային կարգով է միշտ ֆինանսավորվել, ու դա արդար մոտեցում չէ, և հետո ֆինանսները սուղ են, ու դրանք այսուհետ առավելագույնս օպտիմալ կերպով պիտի օգտագործվեն: