Թուրքիան, նրա ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա և դրա հետ կապված քաղաքական սկանդալները ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տարածաշրջանային և համաշխարհային ԶԼՄ-ի ենթագրերում: Մոլդովայի հերթը հասավ այս աշուն: Մոլդովայի անկախությունից հետո պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան հայտնվեց երկրի գլխավոր օրակարգում: Orizont մոլդովաթուրքական վարժարանի 7 աշխատակիցների վտարումը ստիպեց Թուրքիայի մասին խոսել ոչ միայն որպես տնտեսական գործընկերներից մեկի, այլև որպես արտաքին և ներքին քաղաքականության նոր ուղենիշի: Փորձագետները նշում են, որ Մոլդովայում իշխանության համակարգը ավելի ու ավելի է նմանվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոմից կառուցված ավտորիտար ռեժիմի: Էրդողանի՝ հոկտեմբերին նախատեսված Մոլդովա այցի նախաշեմին Newsmaker-ը փորձել է հասկանալ, թե իշխանության նոր կողմնորոշումը ինչ կարող է նշանակել մոլդովական ժողովրդավարության համար:
Այցեքարտ
Հոկտեմբերի 17-18-ին Մոլդովայում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Մոլդովայի նրա այցի մասին 2014 թվականից սկսած հայտարարվել է ամենաքիչը երեք անգամ, բայց այն ամեն անգամ չեղարկվել է տարբեր պատճառներով:
Էրդողանի պաշտոնական այցը Մոլդովա հաստատել են միայն անցյալ շաբաթ՝ մոլդովաթուրքական հարաբերությունների շրջանակից ավելի հեռուն գնացած և երկրում ու դրա սահմաններից դուրս մեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունից մի քանի օր հետո:
Սեպտեմբերի 6-ին Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայության սպաները ձերբակալել և երկրից արտաքսել են մոլդովաթուրքական Orizont վարժարաների ցանցի յոթ աշխատակիցների: Երկու օր հետո փաստաբանները հաղորդել են NM-ին, որ բոլոր յոթ ուսուցիչները գտնվում են թուրքական բանտում:
Թուրքական իշխանությունները ուսումնական հաստատությունների այդ միջազգաին ցանցը համարում են ենթակա թուրք հասարակական գործիչ Ֆետուլլահ Գյուլենին (ապրում է ԱՄՆ-ում): Թուրքիայի կառավարությունը Գյուլենի շարժմանը մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման կազմակերպման փորձի մեջ: Այդ ժամանակվանից Թուրքիայում ձերբակալվել էին նրա տասնյակ հազարավոր ենթադրյալ կողմնակիցներ: ԶԼՄ-ները հաղորդում են թուրքական բանտերում մարդու իրավունքների խատումների՝ ստորացումների և խոշտանգումների մասին:
Մոլդովայի իշխանությունները պնդում են, որ Orizont լիցեյների աշխատակիցներին ձերբակալել են և Մոլդովայից արտաքսել օրենսդրությանը համապատասխան և օրինական հիմքերով: Բայց իրավապաշտպանները խոսում են ընթացակարգերի խախտման մասին: Նրանք համակարծիք են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մոլդովային կդատապարտի թուրքիայի քղաքացիների արտաքսման համար՝ պարտավորեցնելով փոխհատուցում վճարել նրանց:
Ուսուցիչներին դա դժվար թե օգնի: Իսկ ահա Մոլդովայի միջազգային վարկանիշի վնասի մասին կարելի է խոսել՝ որպես փաստ: Բրյուսելում NM-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են, որ անհանգստացած են արտաքսման ընթացարգերի ոչ թափանցիկությամբ: Մոլդովյան իշխանության գործողությունները դատապարտել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Հարցի գինը
Թուրք ուսուցիչների դեպորտացիան Մոլդովայում իրավապաշտպանների վրդովմունքի ալիք և սոցկայքերում աղմուկ է առաջացրել: Շատերը, մասնավորապես պրոեվրոպական աջ ընդդիմության առաջնորդները, կատարվածը կապել են նախագահի՝ 2009 թվականի անկարգությունների ժամանակ վնասված վարչական շենքի վերանորոգման և Arena Chisinau սպորտային-ժամանցային համալիրի կառուցման հետ:
Նախագահի նստավայրի վերանորոգումը (այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է սոցիալիստ Իգոր Դոդոնը) ֆինանսավորում է Թուրքիան՝ €7,8 մլն: Այն գործնականում ավարտվել է, բայց կարմիր ժապավենը, ըստ պլանի, հոկտեմբերյան այցի ժամանակ պետք է կտրի ինքը՝ Էրդողանը:
Arena Chisinau սպորտային-ժամանցային մեծամասշտաբ համալիրի կառուցումը իշխող Ժողովրդավարական կուսակցության նախընտրական ամենակարևոր նաագծերից մեկն է (հանրապետությունում 2019-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ): Arena կգործարկվի թուրքական Summa Group ընկերության հետ համագործակցությամբ։
Մոլդովայից թուրք գիտնականների արտաքսումը քննադադած իրավապաշտպանները, քաղաքացիական ակտիվիստները, փորձագետները և քաղաքական գործիչները վստահ են՝ այս մարդիկ դարձել են «վճար» Թուրքիայի՝ Մոլդովային տված օգնության դիմաց: Իսկ ընդդիմութունը զգուշացնում է, որ արդյունքում երկիրը մարդու իրավունքների խախտման պատճառով հայտնվել է միջազգային մեկուսացման եզրին:
Մեծ գործարք
Մոլդովաթուրքական հարաբերությունների տարօրինակ մերձեցումը սկսվել է 2017 թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ազդեցիկ երկրի նախագահը, Անկարայում ընդունել էր Վլադիմիր Պլախոտնյուկին՝ Մոլդովայի Ժողկուսակցության իշխող լիդերին, որ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում:
Սա միակ դեպքն է, երբ Պլախոտնյուկին պաշտոնապես ընդունում է այլ պետության առաջնորդը:
Եվս մեկ զուգադիպություն․ նույն օրը Անկարայում Էրդողանը բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ փաստը նշանակալիորեն ընդգծել են Պլախոտնյուկի հեռուստաալիքները՝ հաղորդելով Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի Անկարա կատարած այցի մասին։
Հանդիպման արդյունքների մասին հաղորդագրություններում ոչինչ չէր ասվում Մոլդովայում Orizont լիցեյների ցանցի փակման՝ թուրքական իշխանությունների խնդրանքի մասին: Չնայած հայտնի է, որ այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է մոլդովյան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ: Այդ թվում՝ հրապարակայնորեն: 2017 թվականի մայիսին Թուրքիայի՝ Քիշնև այցելած վարչապետ Բինալի Յիլդիրիմը դա պահանջել էր հենց իր մոլդովական պաշտոնակից Պավել Ֆիլիպի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Մոլդովայի վարչապետը այդ ժամանակ պատասխանել էր, որ ամեն ինչ օրենքով պետք է լինի, իսկ վարժարանների փակման համար ապացույցներ են պետք:
Հետագայում իրադարձությունները զարգացել էին հետևյալ կերպ: 2017 թ. դեկտեմբերին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել էր, որ Թուրքիան անհատույց կվճարի երկրի գլխավոր վարչական կառույցներից մեկի՝ նախագահի նստավայրի վերանորոգման համար:
2018 թ. հուլիսին հայտնի դարձավ, որ թուրքական Summa Group ընկերությունը հաղթել է Arena Chisinau համալիրի կառուցման մրցույթը (այլ հայտեր չկային)։ Պայմանագիրը կազմված էր այնպես, որ փաստորեն մասնավոր գործընկերը երկարաժամկետ կվարկավորի մոլդովական պետությանը, որն էլ կվճարի համալիրի կառուցման համար:
Օգոստոսին ճանապարհների Պետական վարչությունը թուրքական ONUR Taahhut Tasimacilik Insaat Ticaret Ve Sanayi ընկերության հետ ճանապարհային երկու հատվածների կառուցման համար մոտ €60 մլն-ի պայմանագիր է ստորագրել:
Սեպտեմբերի 12-ին՝ ուսուցիչների արտաքսումից մեկ շաբաթ անց, Քիշնևում անցկացվել է «Մոլդովայի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման նոր հորիզոններ» մոլդովաթուրքական տնտեսական ֆորումը: Հայտնի չէ՝ պատահական են արդյոք միջոցառման անվանումը և լիցեյների ցանցի անվանումները համընկնումը, բայց շատերն այդտեղ նշան տեսան:
Էկոնոմիկայի նախարարության նախարար Կիրիլլ Գաբուրիչը ֆորումի ժամանակ թուրքական TIKA գործակալությանը շնորհակալություն է հայտնել Մոլդովային վերջին 25 տարիներում հատկացրած շուրջ $33 դոլլարի օգնության համար: Խոսվել է տնտեսական նոր նախընտրւթյունների մասին. Մոլդովան հույս ունի մեծացնելու մոլդովական ապրանքների մատակարարման քվոտաները թուրքական շուկայում և Անկարայի հետ քննարկելու լրացուցիչ քվոտաների հնարավորությունը:
Փողերի համը
Տնտեսական փորձագետ Վյարեսլավ Իոնիցէն ընդգծում է, որ Թուրքիան եզրափակում է այն երկրների թոփ հնգյակը, որ վերջին երեք տարներին ապահովում են Մոլդովայի արտահանման աճը: «Արդեն երկար տարիներ ողջ Մոլդովայով աշխատում է TIKA գործակալությունը և անհատույց օգնություն ցուցաբերում հատկապես Գագաուզիայում (թուրքալեզու բնակչությամբ ինքնավարություն)։ Կան երկրներ, որ իրենց տարածաշրջանային խաղացողներ են համարում և որոնց համար Մոլդովան առաջնահերթ ուղղություններից է: Եվրոպայում դրանք առաջին հերթին Ռումինիան և Լեհաստանն են, Արևելքում՝ Թուրքիան: Այստեղ հատվում են մշակութային և տնտեսական ծրագրերը», — ասել է Իոնիցէն NM-ի հետ զրույցում:
Այժմ Մոլդովայի տնտեսության ամենամեծ մարտահրավերը, փորձագետի խոսքով, արտերկրյա ուղիղ ներդրումների ներգրավումն է: Այդ իմաստով թուրքիայի հետ գործընկերությունը կարող է լավ պոտենցիալ ունենալ: «Հնարավոր է՝ թոուրքական կողմը ուզենա ընդլայնել ներկայությունը մոլդովական շուկայում և մտնի, օրինակ, բանկային ոլորտ», — վերլուծում է նա:
Այդ երկրի հեղինակությունը միջազգային հարթակում Իոնիցէի խոսքով «դառը համ է հաղորդում համագործակցությանը». Բայց եթե տնտեսությունը առանձնացնենք քաղաքականությունից, -հավելում է նա, – Թուրքիան Մոլդովայի համար կարող էր դառնալ տնտեսական ավելի ծանրակշիռ դաշնակից:
ADEPT-ի գործադիր տնօրենը՝ քաղաքագետ Իգոր Բոցանը կարծում է, որ այս դեպքում դժվար է ֆինանսներն առանձնացնել քաղաքականությունից: Մայրաքաղաքի ընտրությունների (արդյունքում հաղթել էր պրոեվրոպական ընդդիմադիր առաջնորդ Անդրեյ Նեստասեն) արդյունքների չեղարկման արդյունքում Եվրամիության կողմից Մոլդովային տրվող ֆինանսավորման սառեցումից հետո իշխանությունները այլընտրանքային հենարան են փնտրում: Եվ այն լիովին կարող է դառնալ Թուրքիան:
«Թուրքիայի հատուկ ծառայությոունները հաղորդում են, որ Մոլդովայում հաջողված գործողություններ են իրականացրել: Գործն արված է: Էրդողանը նախընտրում է գործ ունենալ իր նմանների՝ քաղաքական ուժեղ առաջնորդների հետ: Պլախոտնյուկը, իմանալով, թե ինչ արձագանք կարող է առաջացնել նմանատիպ արտաքսումը, ցույց տվեց, թե ինչ ուժեղ է ինքը», — ընդգծել է փորձագետը:
Իսկ թույլ քաղաքական գործիչները արդարանում են և ասում, որ տեղեկատվության և անվտանգության ծառայությունը իրենց չի ենթարկվում, – ասել է փորձագետը՝ ակնարկելով նախագահ Դոդոնին: Արտաքսումից հետո նա որոշ ժամանակ լռում էր, իսկ հետո NM–ին ասել է, որ կապ չունի ուսուցիչների արտաքսման հետ, քանի որ տեղեկատվության և անվտանգության ծառայությունը ենթակա է խորհրդարանին: Սակայն այդ քայլին գնահատական տալ՝ աջակցել կամ դատապարտել Դոդոնը այդպես էլ չհամարձակվեց:
Նա կարծում է, որ Պլախոտնյուկի՝ կուրսը պրոեվրոպականից պրոմոլդովականի փոխելու մասին վերջերս արած հայտարարությունը տեղավորվում է իրադարձությունների այս շղթայի մեջ: «Երբ Արևմուտքի հետ հարաբերություններում [մոլդովական իշխանությունների] ամեն ինչ հասկանալի դառնա, Թուրքիան մոտերքում կգտնվի?», — եզրակացրել է փորձագետը:
Ռազմավարական նախաձեռնությունների համալսարանի գործադիր տնօրեն Վլադիսլավ Կուլմինսկին ընդգծում է տարածաշրջանում Թուրքիայի դերի փոփոխությունը՝ ատլանտիզմի հենասյուներից մեկից դեպի բալանսավորում սեփական աշխարհաքաղաքական շահերն է հետապնդում:
Մոլդովայում, նրա խոսքով, իշխող կուսակցությունը իր ձեռքն է վերցրել պետական բոլոր ինստիտուտները, և, չնայած լայն աջակցություն չունենալուն, իշխանությունը հանձնել չի պատրաստվում: «Իշխանութունը կպահեն հնարավոր բոլոր միջոցներով: Կառավարման ժողովրդավարական միջոցների և քաղաքական պայքարի մասին արժե ուղղակի մոռանալ», — կարծում է նա:
Այդ իմաստով, Կուլմինսկու խոսքով, իշխող կուսակցությունը և նրա առաջնորդ Պլախոտնյուկը իսկապես փորձում են արևելյան կառավարման բռնապետական ոճ հաստատել:
«Մոլդովայի ժողովրդավարական կուսակցությունում հասկանում են, որ եթե ժողովրդավարություն խաղան, ապա կկորցնեն իշխանությունը: Այդ պատճառով էլ, մի կողմ թողնելով քաղաքավարությունը, անցել են իշխանության պահպանման բացահայտ ավտորիտար մեթոդների: Դրան կհետևի առանց այդ էլ մասնատված ընդդիմադիր դաշտի զտումը և անցանկալի մարդկանց ձերբակալությունները, արդեն անգամ առանց կեղծ պատրվակների», — NM-ին ասել է Կուլմինսկին:
Այս իմաստով, ընդգծել է փորձագետը, Մոլդովայում իրապես մոտենում են «էրդողանացման» ժամանակներ: «Եվ այստեղ հնարավոր է ամեն ինչ, քանի որ կանոնները ընթացքում են գրվում», — ասել է նա: Կարևոր առաջադրանք է, Կուլմինսկու խոսքով, Մոլդովային հետ վերադարձնել դեպի քաղաքական պայքարի քաղաքակիրթ կաննոների և իշխանության փոփոխելիության: Բայց արդեն հաջորդ կառավարության համար: