1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ տարեցների վիճակը: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են: Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն նորոգել կացարանները: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու վագոն-տնակներից մեկում, կոմունալ-կենցաղային ծանր պայմաններում բնակվող 87-ամյա միայնակ անժառանգ Գոհար տատի ապրելակերպի մասին է:
15.03.2018
09.03.2018
22.01.2018