Home / Բնապահպանություն / Վրաստանում վերսկսել են շահագործել ոսկու հանքը․ Գյուղացիները փակել են ճանապարները

Վրաստանում վերսկսել են շահագործել ոսկու հանքը․ Գյուղացիները փակել են ճանապարները

Լեռնային Սվանեթիի բնակիչները պահանջում են Իելի գյուղում ոսկու հանքի շահագործման դադարեցումը։ Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Ցույցի մասնակիցները մի քանի ժամով փակել էին Իելիի կենտրոնական ավտոմայրուղու հետ կապող ճանապարհը։ Տեղի բնակիչները կարծում են, որ արդյունահանումը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Նրանք պնդում են, որ ոսկու զտման գործարանում օգտագործում են քիմիական տարրեր՝ վտանգավոր կյանքի և մարդու առողջության համար։

Հանրային հեռուստաընկերության տվյալների համաձայն, Իելիում 2005 թ.-ից քիմիական արդյունահանմամբ զբաղվում է «Օպտիկալ Սերվիս» չինական ընկերությունը։ Բնակիչների ճնշման արդյունքում, 2016թ.-ին ընկերությունը դադարեցրել է արդյունահանումը, սակայն շատ շուտով վերսկսել է իր գործունեությունը։ Կիրակի օրվա բողոքի ցույցը նախազգուշացնող էր։

Սվանեթիի բնակիչները խոստանում են շարունակել ցույցերը, եթե իրենց պահանջները չիրականացվեն և ոսկու արդյունահանումը շարունակվի։