Home / Ազգային ժողով / Հանրապետականի մահը Սարգսյան-գործչի ծնունդն է

Հանրապետականի մահը Սարգսյան-գործչի ծնունդն է

Եթե «Սերժ Սարգսյան» երևույթին երբևէ հնարավոր է մոտենալ որպես քաղաքական գործչի, ապա տասնամյակներ ձգվող նրա՝ մեղմ ասած անհաջող քաղաքական գործունեությունը եզրափակող հրաժարականի տեքստը հաշվի առնելով միայն։ Սարգսյանը հնարավորություն է ստանում դառնալ քաղաքական գործիչ միմիայն այն կետում, երբ հրաժարվում է իր ինքնությունը սահմանող ամեն բանից, հայտարարելով «ես սխալ էի ․․․ ես կատարում եմ ձեր պահանջը», մերժում եմ սերժին, այսինքն՝ ինքս ինձ։

Ի՞նչ է սա նշանակում Հանրապետականի համար։ Պարզ է, որ հանրապետական կուսակցությունը երբևէ որպես կուսակցություն գոյություն չի ունեցել։ Եվ էստեղ է մնացած հանրապետականներին ողբերգությունը։ Սարգսյանը մերժելով իրեն, մերժել է նաև այն, ինչ իրենն է՝ Հանրապետականին։ «Վիգեն Սարգսյանն ու ընկերները», գուցե ինտուիտիվ, բայց հասկանում են այս արարքի արժեքը՝ Հանրապետականի մահը Սարգսյան-գործչի ծնունդն է։ Իրականում նրանց պաստառը, որի վրա չկա «հանրապետական» բառը, ասում է, եթե մտահոգ ես «Վիգեն և ընկերների» համար, մի ընտրիր Հանրապետականին։ Եթե այս երիտասարդները երբևէ հնարավորություն պիտի ունենան ինչ-որ բան դառնալու, ապա իրենց առաջնորդի պես կորցնելով այն ամենը, ինչը սահմանում է իրենց, նախևառաջ՝ իրենց առաջնորդին, նրա հիմնած միանձյա կառույցը, էն բոլոր լծակներն ու արտոնությունները, որ ունեցել են, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնը։ «Վիգեն Սարգսյան և ընկերների» որևէ բան «դառնալու» միակ հնարավորությունը պառլամենտում չհայտնվելն ա։

ՀԳ․ ես վստահ եմ, որ մարդիկ նրանց կտան այս հնարավորությունը։

Ռուզաննա Գրիգորյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ



27.04.2018