Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է հայաստանյան կոլեգաների տարածած՝ փոխհրաձգության մասին հողորդագրությանը։
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր․ «Մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան»։
Ադրբեջանի ՊՆ-ն գրել էր ոչ միայն Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցածի, այլև հայտնել էր նույն օրը Ղարաբաղում զինծառայողի՝ հակառակորդի գնդակից մահվան մասին։ Ֆիզուլիի շրջանում զոհվել է Էլեզով Էլեզը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հայաստանի սահմանին տեղի ունեցածի մասին Բաքվից հաղորդում են, որ տեղի է ունեցել հակառակը․ Ադրբեջանական կողմը դիրքերը առաջ չէր բերում, սադրել է հայկական կողմը, որը լռեցվել է պատասխան կրակով։